Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը կայացել է Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։
«Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և դիմակայունությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ: Վերահաստատեցի իմ հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում երկարատև խաղաղությանը»,- ընդգծել է Կալասը։
Ամփոփելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը , X-ի իր միկրոբլոգում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը գրել է ,որ Եվրամիության և Հայաստանի համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և դիմակայունությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ։